Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած          Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 20-ի համար    

28 նոյ 2019 15:14

Նոր մանրամասներ.ինչից է մահացել նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

Ռուսաստանում պայթյունի հետևանքով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան միջադեպի վերաբերյալ Tert.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, ըստ տեղեկության՝ Աշոտ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։ Նշենք, որ պայթյունին հաջորդել է նաև հրդեհ։ 

Ըստ տեղեկությունների՝ նշված գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր