Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

02 դեկ 2019 16:40

Աբխազիայում առեւանգված հայն ազատ է արձակվել

Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ ազատ է արձակել կիրակի՝ դեկտեմբերի 1-ին առեւանգված Արմեն Գրիգորյանին, Sputnik-Աբխազիային ասել են Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունում։
Գերատեսչության հավաստիացմամբ, առեւանգվածը հայտնաբերվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, Գուդաուտայի շրջանի գյուղերից մեկում։ Առեւանգման մեջ կասկածանքով կալանավորվել են մի քանի մարդիկ։



«Սուխում քաղաքի դատախազությունը անձը չպարզված մարդկանց հանդեպ քրեական գործ է հարուցել՝ նախատեսված Աբխազիայի Հանրապետության ՔՕ 119 հոդվածի 2-րդ հոդվածի «ա» մասով, այն է՝ մարդու առեւանգում՝ կատարված մարդկանց խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ»,- նշել են գերատեսչությունում։
ՆԳՆ տվյալներով՝ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը բավարար է։ Քննչական-օպերատիվ միջոցառումները շարունակվում են։
1976 թվականին ծնված Արմեն Գրիգորյանը առեւանգվել էր նոյեմբերի 24-ին, ժամը մոտ 17.30-ին, «Լեչկոպ» գերեզմանատան շրջանում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր