Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

03 դեկ 2019 13:34

Տեսանյութ.Այո, կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ հարուստներն ազատվեն ծառայությունից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը արագացված զինվորական ծառայության մասին նախագիծը սկզբում ներկայացրել է հանրությանը, որը ես ողջունում եմ, որ նախեւառաջ հասկանանք հանրության տրամադրվածությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայկ Սարգսյանն ասել է, որ խմբակցությունում չի քննարվել, սկզբում ներկայացրել է հանրությանը, որը ես ողջունում եմ, որ նախեւառաջ հասկանանք հանրության տրամադրվածությունը։ Այն բանը, որ մենք պետք է ունենանք արհեստավարժ զինված ուժեր, կարծում եմ՝ դա որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն, որ ցանկալի է՝ սահմանագիծը պահեն ոչ թե նորակոչիկները՝ 18-19 տարեկան երիտասարդները, այլ ավելի մեծ փորձ ունեցող մարդիկ, նույնպես որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն փաստը, որ շատերը դրա պատճառով լքում են Հայաստանը, նույնպես որպես խնդիր առկա է։ Մենք այս քննարկումով պետք է գտնենք այն ոսկե միջինը, որ կարողանանք լուծում տալ»,-նշեց նա։
Հարցին՝ սոցիալական արդարությունը խորացնելու վտանգ չունի՞ նախագիծը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ դա այն հարցն է, որ պետք է քննարկենք։ Այո, որովհետեւ կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ հարուստներն ազատվեն»։
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանն առաջարկում է մինչեւ 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր