Բոլոր նրանց, ովքեր տուժել են Քոչարյանների գործունեության հետևանքով.Քոչարյանները պահանջում են հերքում և 2.000.000 դրամ

Սեդրակ Քոչարյանը, մասնավորապես, զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:
Քոչարյանները պահանջում են հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:
Դիմում ենք բոլոր այն անձանց, ովքեր ժամանակին առնչվել են բջջային հեռախոսների ներկրմանն ու վաճառքին և տուժել են Քոչարյանների գործունեության հետևանքով, կապվել Արա Պապյանի հետ (ara.papian@gmail.com):
Արդարությունը պիտի հաղթանակի: Արդարության հաղթանակը կարող է ուշանալ, բայց նրա հաղթանակն անխուսափելի է: Հիմա արդարության վերականգնման ժամանակն է»: