Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

04 դեկ 2019 15:16

Զինծառայողի հորեղբայր. Եթե պատասխան չստանանք, ապա դին բերելու ենք այստեղ

«Ես ուզում եմ իմանալ իմ երեխուն ինչի՞ են սպանել։ Իր ծնունդի օրով։ Ես ամսի մեկին խոսել եմ նրա հետ, ասել է, մամ ջան, լավ եմ դիրքերում եմ։ Հաջորդ օրը՝ ծնունդն է, սպասում եմ, որ զանգի չկա, ես եմ զանգում, ասում են գուբախտ է, հետո ավելի ուշ, ինձ հայտնում են, որ որդիս սպանվել է»,-ԱԺ շենքի դիմաց դիմելով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ ասաց դեկտեմբերի 2-ին դեռևս չպարզված հանգամանքներում սպանված 21-ամյա զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մայրը՝ Գոհարը։

Նա պնդում է՝ ինքն ուզում է իմանալ, թե ով է սպանել իր որդուն։

«Մենք ունենք տվյալներ, որ նրան ծեծել են, մատները կոտրել, մենք մեծացրել ենք, որ նրանք հայրենիքը պաշտպանեն, ոչ թե սպանեն»,-ասացին հարազատները։

Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, հակադարձելու բան չունեմ, խոստանում եմ, որ հենց այս պահից սկած մեր հանձնաժողովը ձեռնամուխ է լինում, որ բացահայտվի ճշմարտությունը։

«Ամեն ինչ անելու ենք, որ ամբողջ ծավալով ճշմարտությունը հասանելի լինի և ձեզ, և մեզ, ահավոր բան է, որ բանակում տեղի են ունենում նման սպանություններ,  ինքնասպանություններ։ Պետք է արմատախիլ անել այն երևույթները, որ հանգեցնում են նման դեպքերի»,-ասաց Քոչարյանը։

Մահացած զինվորի հորեղբայրը հարց ուղղեց՝ եթե քննություն է ընթանում, ինչո՞ւ ենք ինքնասպանության պիտակ կպցնում Արթուրին։

«Կամ դիրքեր բարձրանում են սպայի հետ, որտե՞ղ է եղել սպան։ Աֆիցերն էլ գիտի, բոլորն էլ գիտեն, մեզ ասում են, եղել է կռիվ, եղել է սպանություն»,-ասաց հորեղբայր Ջամալը՝ նշելով, որ մնալու են այնքան, մինչև պատասխան ստանան։

Նա ասաց, եթե պատասխան չլինի, դին տեղափոխելու են խորհրդարանի շենքի դիմաց։

«Մենք գիտենք, որ եղել է սպանություն, թող մեր զինվորին չկպցնեն ինքնասպանության պիտակ։ Կա վիրավոր, մենք ուզում ենք հանդիպել նրան, նրա ծնողներին, չեն ասում՝ որտեղ են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր