Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

05 դեկ 2019 10:36

Իշխանությունը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ. «Փաստ»

«2018 թվականի գարնանը, երբ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Գյումրիից քայլելով հասան Երևան և ակցիաների շարք սկսեցին, Նիկոլ Փաշինյանը կոչեր էր անում` դիմել խաղաղ անհնազանդության գործողությունների՝ փակել փողոցները, շրջափակել պետական հիմնարկները, այդ թվում՝ Ազգային ժողովի շենքը, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան մուտք գործել օրենսդիր մարմնի շենք: 
Շարժման անդամների կողմից տեղի ունեցավ ներխուժում նույնիսկ պետական պահպանության ներքո գտնվող Հանրային ռադիոյի շենք: 

Եվ այդպիսի գործելակերպի միջոցով է, որ իմքայլականները իշխանության եկան, սակայն դրանից հետո էլ նման գործողությունները շարունակվեցին: Փաշինյանի կոչով քաղաքացիները ԱԺ-ի շենքը կրկին շրջափակեցին 2018 թվականի հոկտեմբերին, երբ, ըստ վերջինիս, ԱԺ-ում հակահեղափոխության սցենար էր մշակվում: 
Արդյունքում Ազգային ժողովի շենքի մուտքերը ամբողջությամբ փակվեցին, և, բնականաբար, իրավապահները որևէ քայլ չարեցին ճանապարհը բացելու համար: 
Նման հրահանգ չկար ու չէր կարող լինել. անօրինականություն կատարողներն արդեն այդ պահի իշխանություններն էին: 
Բայց սա առաջին ու վերջին դեպքը չեղավ, երբ իշխանության կոչով պետական հիմնարկներ էին շրջափակվում, այսինքն՝ իշխանության մակարդակով հակաօրինական քայլեր էին արվում: Արդեն 2019 թվականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները վաղ առավոտից շրջափակեցին Երևանի բոլոր դատարանները։ 
Աշխատակիցները, դատավորները, փաստաբաններն այդպես էլ չկարողացան դատարանների դռներից ներս մտնել։ 
Այս դեպքում արդեն գործ ունենք դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումների և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու պրոցեսի հետ, սակայն, բնականաբար, իրավապահներին էլի հրահանգված էր չմիջամտել: 
Դեռ մի բան էլ վարչապետ Փաշինյանը անձամբ այցելում էր դատարանների շենքերն արգելափակած քաղաքացիներին և ոգևորում նրանց՝ դատական համակարգի բարեփոխման մասին խոստումներով:
Այսպիսի քաղաքական գործունեության հետագիծ ունենալու պարագայում թվում էր, թե իշխանությունները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն նաև այն ակցիաների նկատմամբ, որոնց նախաձեռնողներն իրենք չեն, սակայն այդ սպասումներն ուղղակի սին դուրս եկան, իշխանություններն ավելի կոշտ և բիրտ դիրքորոշում որդեգրեցին ընդդիմադիրների և իրենց քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների կողմից բողոքի ակցիաներ կազմակերպելու հարցում: 
Հատկապես ուշադրության արժանի է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդ ՀՅԴ-ականների նկատմամբ իշխանությունների մոտեցումը: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները հայտարարել էին, որ գալու են նախարարություն՝ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանի հետ, մինչդեռ նախարարը չեկավ հանդիպման, որից հետո երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու բողոքի ակցիան սկսեցին իրականացնել նախարարության մուտքի դիմաց, սակայն ոստիկանները ուժով հեռացրեցին ՀՅԴ երիտասարդներին ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտից։ 
Երիտասարդները փորձեցին նաև փակել Վազգեն Սարգսյան փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե դրանով խախտվում են այլոց իրավունքները, և արդյունքում մի քանի երիտասարդ բերման ենթարկվեց:
 Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը բիրտ ուժ է կիրառում բողոքող քաղաքացիների նկատմամբ: Չենք առանձնացնում ոստիկանությանը, քանզի այն ռազմական կառույց է, ուստի և հրաման կատարող: Ոստիկանը միշտ էլ «մերն է»: 
Հարցն այն է, թե ինչ հրաման են ստանում ուղիղ վերադասից՝ վարչապետից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր