Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան          Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր       Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 դեկ 2019 10:23

Բաքուն մտել է փակուղի.Թուրքիան այժմ Ղարաբաղի ժամանակը չունի

Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները: Դա թույլ չեն տա նաեւ արտաքին խաղացողները: Այս մասին  զրույցում ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա նկատեց, որ առանց Թուրքիայի աջակցության Բաքուն, քիչ հավանական է, որ ռազմական օպերացիա կսկսի Ղարաբաղում, քանի որ դա կարող է կապված լինել Ռուսաստանի հետ բախվելու ռիսկի հետ, սակայն, ինչպես հայտնի է, Թուրքիան այժմ Ղարաբաղի ժամանակը չունի:



«Ըստ էության, Բաքուն մտել է փակուղի, Մեջլիսում հին գվարդիան դեռեւս մտածում է ռեւանշիստական չափորոշիչներով: Այդ պատճառով պետք է հույս ունենալ, որ կգա նոր սերունդ, որը կարող է այլ կերպ գնահատել իրավիճակն ու հաշտեցման սցենարներ գտնել: Դրա համար կարող են երկար տարիներ պահանջվել, սակայն Բաքվում քաղաքական փոփոխությունները կարող են փոքր-ինչ նվազեցնել շիկացումը»,- հավելեց Ստանիսլավ Տարասովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Մեջլիսն այսօր հայտարարել է ինքնալուծարման մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր