Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

09 դեկ 2019 13:55

Վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է.վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Հակոբյանն ու Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը, տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործոությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կոտրված ավտոմեքենայի հայելու դետալներ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Փաստի առթիվ քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի րև 244 հովածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզելու մահացածի ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր