Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

11 դեկ 2019 15:43

Իջևանում 31-ամյա տղամարդը երկաթյա ձողը ձեռքին մտել է Նիկոլ Փաշինյանի քավորի ընդունարան

Դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազության հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Ա. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբայկալվել է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր