Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

12 դեկ 2019 14:45

Ադրջեջանն արժանի պատասխան ստացավ/Ադրբեջանը Եվրանեսթում բարձրացրել է Արցախում դատապարտված դիվերսանտների հարցը

Դեկտեմբերի 8-ից 10-ը Թբիլիսիում կայացած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակությունը կրկին բարձրացրել է Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը՝  նրանց ներկայացնելով ռազմագերիներ, ու Ադրբեջանին դիվերսանտների արտահանձնման հարցը։
Ինչպես ասաց ՀՀ պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը, ինքը հակադարձել է, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ հանցագործներ ու դատապարտված են քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ մարդասպանության ու ահաբեկչական ակտերի համար։
«Ադրբեջանն առիթը բաց չի թողնում բարձր հարթակներում հակահայ հայտարարությունների համար, բայց կարծում եմ, արժանի պատասխան ստացավ»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ այս դիվերսանտները չեն կարող վերադարձվել, քանի որ նրանք գտնվում են Արցախի Հանրապետությունում, դատապարտված են ազատազրկման և որևէ կապ չունեն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների հետ և այս անձինք հանցագործներ են ու իրենց պատասխանատվությունը պետք է կրեն մինչև վերջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը Արցախի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, Արցախի սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր