Հաջողություն գրանցած մարզիկները ևս կզորակոչվեն բանակ

Նշենք, որ խորհրդարանը արտահերթ նիստով քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու օրեքների նախագծերի փաթեթը։
Ըստ Բալայանի, խոսքը այն մարզիկների մասին է, որոնք ընդգրկված չեն «Նշանակալի հաջողություն ունեցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի» շրջանակում։ «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել սպորտի պատասխանատուների, տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։ Կարծում ենք, որ այս նախագիծը ընդունելուը դեպքում հնարավորություն ենք ստեղծում բանակում սպորտային առաջխաղացման, զարգացման առումով։ Բացի այդ փորձ ենք անում բյուջետային ներդրումները նվազեցնել և շեշտը դնել ներդրումների վրա»։
ՊՆ փոխնախարարը նշեց, որ հիմնական ուշադրությունը սևեռվելու է օլիմպիական մարզաձևերի վրա։ Օրենքի ընդունման դեպքում կանոնադրություն սահմանելը վերապահված է լինելու ՀՀ կառավարությանը. «Կանոնադրությամբ կհստակեցվեն բոլոր ձևաչաձերն ու կարգը, որ նախատեսվում է ունենալ մարզական ակումբում»։
Առաջարկվող երկրորդ նորամուծությունն այն է, որ կենսաթոշակի անցած զինծառայողները հնարավորություն ունենան անվճար հանգստանալու գերատեսչական հանգստյան տներում։
«Սա ևս կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը։ Իհարկե, շեշտը դրվելու է առաջնագծում և մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների վրա։ Նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի անդամների հետ հանգիստը կազմակերպել գերատեսչական հանգստյան տներում»։