Տեսանյութ. Վթարը սարքել են.Իմ տղայից էն կողմ ոչ մեկ չկա․ պատրաստվում եմ՝ վերացնեմ ինձ.ինքնահրկիզման փորձ
![](https://galatv.am/wp-content/uploads/2019/12/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%B0%D6%80%D5%AF%D5%AB%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
«Արդեն 2 ամիս ու կես է՝ չկա պատասխան։ Ուզում եմ ճշտել՝ ի՞նչ է որդուս հետ կատարվում։ Բժիշկներն ասում են՝ Աստված կանչի։ Ասում են՝ ավտովթար է, բայց ես վստահ չեմ։ Ուզում եմ իմանալ՝ ինչ է․․․
Վթարը սարքել են։ Եթե չեն սարքել՝ ինչի՞ ոստիկանությունը չի գալիս մեր տուն․․․։
Իմ տղայից էն կողմ ոչ մեկ չկա․ պատրաստվում եմ՝ վերացնեմ ինձ»,-ասել է և ցույց տվել բենզինով լիքը շիշը։
Քաղաքացի Մայրանուշ Երանոսյանին մոտեցել է կառավարության նամակների և դիմումների բաժնի ղեկավարը և ուղեկցել կառավարության շենք։ Թե ում հետ է հանդիպել քաղաքացին, դեռևս պարզ չէ։
Այս պահին կառավարության դիմաց հերթապահում է շտապօգնության մեքենան։
Առավել մանրամասն՝ ստորև ներկայացվող տեսանյութում։