Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել       Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել    

12 դեկ 2019 16:40

Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի

Դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա պատասխանեց ընդդիմության այն պնդումներին, թե կառավարությունը վարկեր վերցնելու հիմնավորումներ չի ներկայացնում:
«Ընդդիմությունը, որպես կանոն, դեմ է քվեարկում բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին: Փաստարկները կապ չունեն, վերնագիրը համաձայնագիր է, ընդդիմությունը պիտի քլնգի, մենք էլ, որ ընդդիմություն լինենք, մենք էլ ենք այդպես անելու: Դա նորմալ է, լավ է, որ ընդդիմությունն ասածիս գլխով հավանություն է տալիս: Վարկային համաձայնագրերը մեծ հաշվով տնտեսագիտության մասին չեն, դրանց կոնտեքստը քաղաքական է»,-ասաց նա:
ԱԺ ղեկավարի մեկնաբանմամբ՝ բարեփոխումների արդյունքում միջազգային գործընկերների մոտ ՀՀ-ի հանդեպ վստահությունն այնքան է աճել, որ չնայած այն հանգամանքի, որ ՀՀ-ն 5 տոկոսով պարտք ունի, 1,6 տոկոսով գումար են առաջարկում:
«Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող»,-նկատեց նա՝ բացատրելով, որ տրամադրված գումարը ներդնելու են տնտեսության մեջ, բազմապատկման էֆեկտով տնտեսությունն աշխուժանալու է, և արդյունքում՝ 5 տոկոս վարկը մարվելու է:
Ելույթի վերջում ԱԺ նախագահը կոչ արեց վերջ տալ անհարդուժողականության մասին խոսակցություններին:
Հիշեցնենք, որ խոսքը 4 վարկային համաձայնագրերի մասին է: Ինչպես հայտնեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, 4 վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի պարտավորություն: Փոոխնախարարը ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե իր խոսքում հիմնավորումներ չեն տեսնում, ասաց. «Ես մենակ եմ, դուք՝ շատ, դժվար է գիտելիքը փոխանցել մի ամբողջ դահլիճի» և պատրաստակամություն հայտնեց առանձին հանդիպումներով ներկայացնել փաստարկները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր