Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 դեկ 2019 14:25

Հանգստի արտոնյալ պայմաններ՝ զինծառայողների համար

«Նպատակ ունենք զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև կենսաթոշակի անցած անձանց հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով օգտվել ՊՆ ենթակայության տակ գտնվող հանգստյան տներից»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը։

Ղամբարյանի խոսքով, զինծառայողները հանգստի արտոնյալ հնարավորություն կստանան ՊՆ ենթակայության տակ գտնվող պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով և պայմաններով։

Բացի այդ, Պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով, առաջարկվում է վերականգնել ՊՆ մարզական ակումբը։
«Զինվորական ծառայություն անցնող մարդկանց շրջանակում բազմաթիվ են մարզիկները, որոնք ունեն լուրջ հաջողություններ, բայց չեն կարողանում օգտվել տարկետման իրավունքից։ Իսկ տարբեր երկրներում գործող մարզական ակումբները լրջագույն արդյունքներ են ցույց տալիս։ Ուստի մենք ուզում ենք այս պրակտիկան ներդնել ՀՀ զինված ուժերում»,- նշեց Մակար Ղամբարյանը։

Նշենք, որ խորհրդարանը քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր