Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

13 դեկ 2019 18:18

Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ

Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ
Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
 
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ անկախ նրանից,  թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունումը եղել է աշխարհաքաղաքական գործոն, թուրքական վարքի հակազդեցություն, թե ներամերիկյան խնդիր, պետք է ասել, որ սա ամերիկյան արժանիք է. «Այս հաջողությունը պատկանում է բոլորին՝ հայ համայնքին, Հայաստանի Հանրապետությանը։ Իհարկե, կարելի է ասել ժամանակի ընտրությունը  պատեհ է եղել՝ թուրքական վարքը , նախագահ Էրդողանի պահվածքը, թուրքական ներխուժումը Սիրիա՝ ամեն ինչն իր դերակատարումն ունեցավ։ Բայց պետք է ասել՝ «Մնում է նաև մեզ»՝ Հայաստանի Հանրապետությանը, ողջ հայ ազգին աշխարհասփյուռ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ 
 
Նա այս կոնտեքստում կարևորեց հետագայում՝ 2021 թվականին, դիվանագիտական և քաղաքական քայլերով գնալ «Կարսի և Մոսկվայի պայմանագրերին դեմ-հանդիման», իսկ բանաձևի ընդունումը կարող է լինել ուղենիշներից մեկը, որով Հայ դատը, Հայկական հարցը կարող է հաջողակ ընթացք ունենալ։
 
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ վերջապես իշխանություններին լիարժեք քննադատելու հնարավորություն է առաջացել. «Այն, ինչ այսօր ունենք, մեծ արժեք է, եւ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության մենք չէինք ունենա սա, ինչի մասին չի կարելի մոռանալ: Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ։ Ես ինձ չեմ տեսնում որևէ կողմում։ Ես տեսնում եմ, որ վտանգներ կան։ Վարչապետին ոմանք ուզում են տապալել, վարչապետն ուզում է «ես»-ով ջարդել պետական ապարատը»,- խոսելով քաղաքական դաշտում առկա խմորումների մասին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ ներկայումս, ՀՀԿ-ի կողմից երեսպաշտություն է, որ ոչ մի բան չարած՝ կարող է ընդդիմություն լինել։  
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր