Կգա ժամանակը կտեսնենք, թե ամենամեծ հեղինակություն ունեցող ղեկավարն ով է եղել, հպարտանում եմ, որ համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը

«Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրել, դա արդեն ծիծաղելի է։ Որպես տղամարդ ես հպարտանում եմ, որ երբեւիցե համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը կամ համարվում եմ, դա ինձ համար պատիվ է։ Ցանկացած նորմալ տղամարդու համար, որը երբեւիցե շփվել է Սերժ Սարգսյանի հետ, հպարտանում է եւ կհպարտանա։ Խաչատուր Սյուքիասյանը, երբեւէ Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատական է տալիս Սերժ Սարգսյանին լավ կամ վատ ընկեր լինելու հարցում»,- ասել է Հայրապետյանը:
Հայրապետյանի խոսքով՝ գուցե վատ բաներ եղել են Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, բայց իշխանափոխությունից հետո ստեղծված դժգոհության ֆոնի վրա այսօր փորձում են հեղինակազրկել նրան:
primenews.am