Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 դեկ 2019 18:00

Հայաստանի ներքաղաքական օրակարգը գտնվում է խառնիճաղանջ վիճակում. Տեսանյութ

Հայաստանի ներքաղաքական օրակարգը գտնվում է խառնիճաղանջ վիճակում. Տեսանյութ
«Հայացք» մամուլի ակումբում «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, հասարակական գործիչ Կորյուն Գրիգորյանը խոսեցին ներքին և արտաքին քաղաքականությունից:
 
Գնահատելով ներքաղաքական իրավիճակը Նարեկ Մանթաշյանը նշեց, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը խառնիճաղանջ վիճակում է գտնվում, իսկ հանրությանը տված խոստումներն էլ չեն կատարվել. «Իշխանազավթման, իշխանափոխության օրերին կերակրված ստերի մի ողջ տրցակ կապված էր նրա հետ, որ հին իշխանությունները լավ չեն աշխատում, թալանել են, եկած նորերը պետք է փոխեն, պետք է բարեկեցիկ դառնա շարքային քաղաքացու կյանքը, փաստացի այս մեկ ու կես տարվա ընթացքում ի չիք դարձան, քաղաքացին սկսեց նկատել, որ իր կյանքում ոչինչ չի փոխվում»,- ասաց նա:
 
Նարեկ Մանթաշյանին զարմացնում է նաև իշխանության  առաջ քաշած «հների ու նորերի» բաժանումը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործունեություն է ծավալում շատ վաղուց, նաև այն իշխանության տարիներին, որոնց մերժելով՝ եկավ իշխանության:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր