Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք          Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին       Եթե կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա կկործանվեն.Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին՝ վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. . Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար    

19 դեկ 2019 11:55

Սպանություն Երեւանում. հայտնի է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 43-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Որոշում է կայացվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձին ձերբակալելու մասին:
2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:20-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1979 թվականին: Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:
Նախնական տվյալներով՝ 43-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Երկաթուղայինների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, զննության է ենթարկվել նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից վարած ավտոմեքենան, որի ժամանակ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:
Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակի կրծքավանդակի հրազենային վնասվածքից դուրս է բերվել եւ առգրավվել թվով 5 արճճային պարունակությամբ գնդակ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ եւ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր