Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

19 դեկ 2019 15:44

Լևոն Քոչարյանը՝ ՀՀ 2-րդ նախագահին ազատ արձակելու կոչ արած հայտնիների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ երախտագիտությունը հայտնելով Քոչարյանի ազատ արձակման կոչով հանդես եկած հայտնիներին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ և ՌԴ արվեստի և մշակույթի մոտ 60 գործիչներ հանդես էին եկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։

«Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:
Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի»,-գրել է Լևոն Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր