Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

19 դեկ 2019 16:23

Ռ. Հայրապետյանը թող սարսափի նրանից, որ ես հարցաքննելու եմ իր քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին

«Ռ. Հայրապետյանը խոսել է ընկերներին ուրանալ-չուրանալու մասին, տվել Վազգեն Մանուկյանի, Դավիթ Շահնազարյանի և մի շարք մարդկանց անուններ: Ես կարծում եմ, որ Ռ. Հայրապետյանն այն մարդը չէ, որ նման հարցերի շուրջ խոսի: Ինչ վերաբերում է Վ. Մանուկյանին ուրանալուն, ապա նրա կառավարության ժամանակ զբաղեցրել եմ ՆԳ նախարարի տեղակալի, առաջին տեղակալի պաշտոններ, դրանից հետո Վ. Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, շարունակել եմ զբաղեցնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները: Իսկ թե Վ. Մանուկյանին ո՞վ է ուրացել, Վ. Մանուկյանի ուրացման պրոցեսը սկսել է ինքը՝ Վ. Մանուկյանը: Վազգեն Մանուկյանն առաջին հերթին ինքն է իրեն ուրացել, երբ իրեն վիրավորում էր Սերժ Սարգսյանը, և ինքը շարունակում էր Ս. Սարգսյանի հետ համագործակցել: Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանին, հիշում եք Դ. Շահնազարյանի՝ Հաագայի դատարանի թեման, Մարտի 1-ի հետ կապված մեկնաբանությունները: Անդրանիկ Քոչարյանը չի կարող լինել այն քաղաքական համակարգում, որտեղ մարդիկ ուրանում են իրենց իսկ քաղաքական անցյալը»,- դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռ. Հայրապետյանի՝ «Երկիր Մեդիա» ընկերությանը տված հարցազրույցում իր հասցեին հնչած այն հայտարարությանը, թե ինքն ուրացել է իր այն ընկերներին, ում հետ ժամանակին հաց է կիսել:
«Հաց կիսելը քաղաքական կատեգորիա՞ է: Ոչ միայն կիսել ենք, այլ ընտանիքներով ենք մտերիմ եղել, մեր երեխաները միասին են մեծացել: Քրեական մշակույթի լեզվով ասած՝ այս մուտիլովկի իմաստը ո՞րն էր»,- հարցադրեց նա:
Ըստ Ա. Քոչարյանի՝ Ռ. Հայրապետյանի ընկերը Սերժ Սարգսյանն է, իր ընկերները լրիվ այլ պրոցեսների մեջ գործող քաղաքական գործիչներ են: Նրա գնահատմամբ՝ Ռ. Հայրապետյանը հայտնվել է զրպարտանքների դաշտում, և ըստ էության՝ այդ դաշտում էլ չի հաջողել:
Ռ. Հայրապետյանի այն հայտարարությանը, թե ինքը սարսափում է այն մտքից, որ Ա. Քոչարյանը պետք է հարցաքննի Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, ԱԺ պատգամավորը պատասխանեց, ԱԺ պատգամավորն այսպես արձագանքեց. «Ռ. Հայրապետյանը թող սարսափի նրանից, որ ես հարցաքննելու եմ իր քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին: Ռ. Հայրապետյանը երևի հիմա Ս. Սարգսյանի անվտանգության մարմիններում է աշխատում, երևի այդտեղից է սնվում, թե իր դարակազմիկ գաղափարներն ինչպես սփռի հաղորդումների ժամանակ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր