Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 դեկ 2019 11:23

Տեսանյութ. Հացկերույթի ընթացքում վեճ է սկսվել, որն էլ ավարտվել է սպանությամբ. Նրա դեմքն ամբողջությամբ ջնջխված էր

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնեցին, որ Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։ Դեպքի վայր մեկնած օպերտիվ-քննչական խմբերը պարզեցին, որ սպանվածը 51-ամյա տղամարդ էր։ Նրա դեմքն ամբողջությամբ ջնջխված էր։ Վարկած առաջ քաշվեց, որ վնասվածքները բռնունցքի հարվածների հետևանք են։ Բնակարանի զննությամբ պարզ դարձավ, որ հացկերույթ էր եղել։ Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Կոտայքի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և րոպե առաջ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքից կարճ ժամանակ անց Հրազդանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին,  որ տղամարդուն ծեծելով սպանել է նրա 40-ամյա ծանոթներից մեկը, որը Հրազդանի բնակիչ է։ Շուտով հայտնի դարձավ, որ հացկերույթի ընթացքում նրանց միջև անհիմն վեճ է սկսվել։ Փոխադարձ հայհոյանքներով ուղեկցված միջադեպը հանգուցալուծվել է սպանությամբ։ Հրազդանի ոստիկանները կասկածվողին թարմ հետքերով հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր