Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

21 դեկ 2019 12:42

ԲԴԽ-ն համաձայնություն է տվել Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը կազատազրկվի: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են.

«Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշել է.
Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր