Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

21 դեկ 2019 13:58

Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացած անձը ձերբակալվել է

Հ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է: Նրա կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:


«Բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին: Անձը, որն առերևույթ իրականացրել է տուժողների վրա ներգործելուն ուղղված գործողություններ, ձերբակալվել է»,- նշեց Խաչատրյանը:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությանկազմակերպված հանցավորության դեմ պայքարիգլխավոր վարչությունում ստացված տեղեկություններիհիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներովնախապատրաստված նյութերով փաստականտվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանիաջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաներիհետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզիվերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր