«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 դեկ 2019 18:13

Ռուսներն ու թուրքերը դոպինգ բողոք էին ներկայացրել և մենք շուրջ 70 տարի օտարի դրոշի տակ հանդես եկանք

-Սալամ կարդաշ Նիկոլ, բրավո սաղոլ, էս ինչ քաշեր եք պատվիրում: Զգույշ եղեք ծանրաձողը ոտքերիդ չգցեք:
 
-Բարև նախշուն բաջի, հասկացա, խոսքը ԱՄՆ կոնգրեսի ցեղասպանության բանաձևի մասին է:
Էդ քաշը մենք հարյուր տարի առաջ էինք պատվիրել, գլխավոր արբիտորն էլ ԱՄՆ նախագահ Վիլսոնն էր, պարզապես ռուսներն ու թուրքերը դոպինգ բողոք էին ներկայացրել և մենք շուրջ 70 տարի օտարի՝ ԽՍՀՄ-ի դրոշի տակ հանդես եկանք: Այսօր արդեն ինքնիշխան Հայաստանը հավասարը հավասարի հետ օլիմպիական ասպարեզ է դուրս եկել:
 
-Կարդաշ Նիկոլ, տեսար Ռուսաստանի ցարն ինչ բարձր գնահատեց ինձ և իմ գործունեությունը բարեկամության մեդալով: Մեր հաջորդ քայլը ԵՏՄ մտնելն է:
 
-Նախշուն բաջի, իմաստուններն ասում են, որ իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է: Մենք առաջինը կողջունենք Ադրբեջանի այդ քայլը, ներկա սահմաններով:
 
-Եղբայր Նիկոլ, նույն իմաստուններն ասում են, որ իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է: Դու հավանաբար հիշում ես, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ թյուրքալեզու երկրների բարեկամական հուշագիր է ստորագրել:
 
-Նախշուն բաջի՝ դու ասացիր: Հավանաբար ստորագրելուց դուք Ղարաբաղը նկատի չեք ունեցել, չէ որ Ղարաբաղը թյուրքալեզու չէ և դրանով իսկ դուք Ղարաբաղը Ադրբեջանի կազմից հանել եք:
 
-Ոնց պտտվում ենք մեր բարեկամության գնացքները Բաքու-Թիֆլիս-Ռոստով, Երևան-Թիֆլիս-Ռոստով օր առաջ պետք է երթուղի մտցնենք, մեր ժողովուրդները հոգնել են, բարեկամության կարոտախտով են տառապում:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 7

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր