Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

23 դեկ 2019 16:47

Վիճաբանել է քրոջը համակրող ընկերոջ հետ. Ամեն ինչ ավարտվել է ծեծկռտուքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա  երիտասարդի կողմից ընկերոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:


Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 21-ամյա երիտասարդը, 2019 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի տաղավարում, քրոջը համակրելու հարցի շուրջ վիճաբանել է 22-ամյա քրոջը համակրող ընկերոջ հետ, վիճաբանությանը միջամտել է մյուս ընկերը, որի ընթացքում երիտասարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել միջամտած ընկերոջը՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա  երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր