Ամանորի խորհուրդը հայկական ավանդական մշակույթով.Տեսանյութ
Hayacq.com-ի ամանորյա
հարցազրույցը քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի հետ:
-Ամփոփենք 2019թ-ը, ինչպիսի՞ն էր այն քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի համար:
-Բավականին բարդ ու դժվար տարի էր, օրերն եմ հաշվում, թե, երբ պետք է ավարտվի:
Չնայած բոլոր անհաջողություններին ու խոչընդոտներին բավականին հագեցած մշակութային կյանքով լի տարի եմ ունեցել: Բազմաթիվ համերգային ծրագրեր ու մշակութային երեկոներ, մենահամերգ հասցրեցի իրագործել:
-Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը Ձեզ համար: Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորը իմ ամենասիրելի ընտանեկան տոներից է, որին պատրաստվում եմ մեծ խանադավառությամբ: Ես կողմ եմ ավանդական տարբերակին՝ ընտանիքի անդամներով նշելուն: Ինձ համար տոնը սկսվում է, երբ ընտանիքով զարդարում ենք եղևնին: Առաջին խաղալիքը ամրացնելիս եղևնուն՝ երազանք եմ պահում: Շատ եմ սիրում ամանորյա եռուզեռը, այս տոնին մի կախարդական երևույթ կա՝
բոլորը բարի ու երջանիկ են:
-Ունե՞ք նախընտրելի ամանորյա ուտեստ, որը ինքներդ եք պատրաստում:
-Ամենաշատը սիրում եմ ամանորյա խոհանոցը, հատկապես մեր հայկական կոպեկով գաթայի քաղցր և անուշ բույրը:
Ոտեստներից նախընտրում եմ դոլման, որը մեծ սիրով պատրաստում եմ: Շատ եմ սիրում, երբ սեղանը առատ ու լի է, մեր ազգային ավանդական խոհանոցը, դա էլ է մշակույթ:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Մեր ընտանեկան սովորույթներից է, առավոտյան գնում ենք եկեղեցի մոմ վառում, աղոթում, այնուհետև պարտադիր ծաղիկներ գնում և բարձր տրամադրությամբ շարունակում տոնական օրը:
Ամանորից առավել ինձ համար մեծ խորհուրդ ունի Սուրբ Ծնունդը, քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք:
-Իսկ ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Այո, իհարկե, երազանքներ պարտադիր պահում եմ, նույնիսկ նամակ եմ գրում Ձմեռ պապիկին և մեծ հավատով սպասում, երբ պետք է իրականանան: Ինձ համար դա է ամանորյա հեքիաթի հրաշքը:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Շատ կցանկանամ, որ հայ ժողովուրդը ապրի բարեկեցիկ ու բարեկիրթ երկրում, մեր երկրի սահմաններն էլ միշտ անառիկ լինեն:
Hayacq.com