Դաժան ու ողբերգական դեպք Ալավերդիում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:
Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
***
Մահացածները եղել են 4-ը՝ ամուսիններն ու 12, 14 տարեկան 2 երեխաները: ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ նախնական տեղեկություններովո, ընտանիքը թունավորվել է շմոլ գազից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին էին հայտնաբերել ամուսիններին և երեխաներից մեկին, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխային: