Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

28 դեկ 2019 15:05

Ֆիզիկապես ակտիվ մարդկանց շրջանում քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հազվադեպ են զարգանում

Ֆիզիկապես ակտիվ մարդկանց շրջանում քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հազվադեպ են զարգանում: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի շրջանակում վերլուծվել են 750 հազար մեծահասակների տվյալները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Oncology-ում:
Պարզվել է, որ ֆիզիկապես ակտիվ մարդկանց շրջանում հազվադեպ են հանդիպում հաստ աղիքի, կրծքագեղձի, արգանդի մարմնի, լյարդի քաղցկեղը, ոչ հոջկինյան լիմֆոման եւ միելոման:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական 150 րոպե հատկացնել աերոբիկայի միջին ինտենսիվության մարզումներին կամ 75 րոպե՝ ինտենսիվ մարզումներին: Հետազոտության համաձայն՝ մարդկանց շրջանում, որոնք ակտիվության այս մակարդակին են հետեւել, կրծքագեղձի քաղցկեղը զարգացել է 6-10 տոկոսով ավելի հազվադեպ, իսկ լյարդի քաղցկեղի հավանականությունը նվազել է 18-27 տոկոսով:
Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում դրանց զարգացման հավանականությունը նվազում է խորհուրդ տրվող ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալի մեծացման դեպքում: Հեղինակները ենթադրում են, որ սա «կարող է արտացոլել կարեւոր կենսաբանական մեխանիզմները, որոնք ընկած են քաղցկեղի տարբեր տեսակների հիմքում»:
Հատկանշական է, որ երբ գիտնականներն իրենց հաշվարկներում հաշվի են առել մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ արգանդի մարմնի քաղցկեղի միջեւ կապը դադարել է հայտնաբերվել: Դրանից բացի, ոչ հոջկինյան լիմֆոմայի զարգացման հավանականության վրա ազդեցությունը հայտնաբերվել է միայն կանանց մոտ, իսկ հաստ աղիքի քաղցկեղի վրա՝ միայն տղամարդկանց մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր