Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

16 հուն 2020 13:34

Էքստրեմալ եղանակային երեւույթներ՝ 2020 թվականին. եթե միջոցներ չձեռնարկվեն...

Համաշխարհային հանրությունը 2020 թվականին եւ հաջորդ տասնամյակներին կարող է բախվել հետեւանքներով ավելի լուրջ էքստրեմալ եղանակային երեւույթների, քան նախկինում։ Այս մասին Ժնեւում ասել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասը։ Եթե ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակող միջոցներ չձեռնարկվեն, ապա ջերմաստիճանը ներկա հարյուրամյակի վերջին կբարձրանա Ցելսիսուսի 3-5 աստիճանով, նախազգուշացրել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«2020 թվականը սկսվեց նրանով, ինչով ավարտվեց 2019-ը՝ իրադարձություններով, որոնք ուժեզ ազդեցություն թողեցին եղանակի եւ կլիմայի վրա»,- փաստել է ՀՕԿ ղեկավարը։ Նա նշել է Ավստրալիայի զանգվածային հրդեհների մասին, որի համար անցած տարին ամենատաքն ու երաշտայինն էր մետեոդիտարկումների ողջ ընթացքում։ «Ցավոք, մենք սասում ենք ավելի էքստրեմալ եղանակի 2020 թվականի ընթացքում եւ հաջորդ տասնամյակներին»,- ասել է Թաալասը՝ հիշեցնելով ջերմոցային գազերի գրանցված ռեկորդային մակարդակների մասին, որոնք պահում են տաքությունը մթնոլորտում։


ՀՕԿ տվյալներով՝ անցած տարին, որը նշանավորվեց ամառային տապով մոլորակի շատ տարածաշրջաններում, երկրորդն էր եղանակի եւ կլիմայի դիտարկումների ողջ ընթացքում։ Այս առումով այն զիջում է միայն 2016 թվականին։ Միջին գլոբալ ջերմաստիճանը 2019-ին Ցելսիուսի 1,1 աստիճանով ավելի բարձր էր, քան 1850-1900 թվականներին։ Միեւնույն ժամանակ, 2016 թվականը «մնում է ամենատաքը դիտարկումների պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է Էլ Նինյո շատ ուժեղ ֆենոմենով, որն առաջ է բերում տաքացում եւ կլիմայի երկարատեւ փոփոխություն»։
Կազմակերպության տվյալներով՝ միջին ջերմաստիճանը վերջին հինգ տարիներին (2015-2019) եւ տասնամյակում (2010-2019) ամենաբարձրն էր մետեոդիտարկումների ցանկացած հինգ կամ տասը տարի անընդմեջ ժամանակաշրջանի համար։ 1980 թվականից ամեն տասը տարին ավելի տաք է եղել նախորդից, եւ այդ միտումը, ինչպես սպասվում է, կշարունակվի տաքությունը պահող ջերմոցային գազերի ռեկորդային մակարդակների պատճառով, փաստում են փորձագետները։ «Եթե շարունակվի ածխաթթու գազի էմիսիան, ինչպես տեղի է ունենում այժմ, ապա ներկա հարյուրամյակի վերջին ջերմաստիճանը կբարձրանա Ցելսիուսի 3-5 աստիճանով»,- եզրափակել է Թաալասը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր