Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

16 հուն 2020 14:14

Էրդողանի գլխավոր խորհրդականի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանությանը.հայերն իրենց կորուստների թվին միշտ մեկ զրո են ավելացրել

Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) քաղաքում անցկացվել է «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողով, որն ուղղված է եղել Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այս մասին տեղեկացնում է sabah.com կայքը:

Գիտաժողովում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, Թուրքիայի Անվտանգության և արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Սեյիթ Սերթչելիքը:
Խորհրդականը նշել է, որ «1915 թվականի դեպքերը տեղահանություն էին», և իր խոսքերը հիմնավորել է Թուրքիայի ժխտողական թեզերով` մասնավորապես նշելով, որ արխիվային փաստաթղթերն «ապացուցում» են իր խոսքերը:

Սերթչելիքը նշել է, որ ռուսական արխիվներում ինքն ուսումնասիրել է 1 միլիոնից ավելի փաստաթուղթ: Նրա խոսքով` 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ծառայած ռուս դիվանագետներն իրենց գրվածքներում նշել են, որ «հայերն ապստամբությունների ժամանակ իրենց կորուստների թվին միշտ մեկ զրո են ավելացրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր