Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 հուն 2020 15:14

Մեր բաժանման պատճառով Ջիգարխանյանն ավելի շատ բան է կորցրել, իսկ իմ բախտն ավելի շատ է բերել

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատմել է, որ նախկին ամուսնուց՝ դերասան Արմեն Ջիգարխանյանից բաժանվելուց հետո վերջիս «կտրվել է աշխարհից»։ Նրա խոսքով՝ բաժանման պատճառով նա կորցրել է հարմարավետ կյանքը, որի մասին երազում էր։

«Մեր բաժանման պատճառով նա ավելի շատ բան է կորցրել։ Կորցրել է իր ամբողջ կյանքը՝ այնքան որակյալ, որն իսկապես ցանկում էր ունենալ եւ վերջապես կարող էր թույլ տալ։ Իսկ իմ բախտն ավելի շատ է բերել։ Ես նախկինի նման շփվում եմ այդ մարդկանց՝ Էդվարդ Ռադզինսկու, Վլադիմիր Բիստրյակովի, պոետ Յուրի Ռիբչինսկու հետ։ Իսկ Արմեն Բորիսովիչը նման հնարավորություն չունի։ Նա կտրված է աշխարհից։ Ոչ ոք չի կարող զանգահարել նրան, եւ նա չի կարող զանգահարել ընկերներից ոչ մեկին։ Նրան հեռախոս չեն տալիս»,- անհանգստանում է Վիտալինան։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նաեւ խոստովանում է, որ ինքն ու Արմեն Բորիսովիչը գրեթե երբեք չեն վիճել։ «Ինձ հետ չի կարելի վիճել։ Նախ նա հեշտ է հանդարվում։ Կարող է գոռգոռալ (ոչ միշտ է հասկանալի՝ ինչի պատճառով) եւ 10 րոպե անց, տեսնելով, որ ես մյուս սենյակում եմ եւ չեմ լսում, հարցնում է. «Դու ինչ է, նեղացե՞լ ես»։ Եվ վերջ։ Կարծես ոչինչ չի էլ եղել»,- «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում հիշողություններով կիսվել է Վիտալինան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր