Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան          Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից       Տեսանյութ.Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում    

16 հուն 2020 16:15

Տեսանյութ. Ծնողները շատ բան են պատմում, նրանք սուտ ու սխալ, կեղծ անդամներ են. Ռազմիկ Աբրահամյան

Ծ«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին լրագրողներն այսօր հարցրել են, թե ինչպիսին է իր առողջականը վիճակը: Ի պատասխան` նա ասել է, որ հայտնի չէ:

Ռազմիկ Աբրահամյանը չի ցանկացել ատասխանել հարցին՝ ընդունո՞ւմ է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:
«Խնդրում եմ էլի, ես ինձ վատ եմ զգում, «ադվակատին» հարցրեք»,- ասաց նա:
Այն դիտարկմանը, որ ապօրինի որդեգրված երեխաների ծնողները պահանջում են, որ իրեն կալանավորեն, Ռ. Աբրահամյանն ասել է, որ ծննդատները ոչ մի կապ չունեն որդեգրման հետ:
«Ասում են, որ Դուք անգամ մեկ միլիոն եք առաջարկել ծնողներին, որ չխոսեն»,- լրագրողի այս արտահայտությանն ի պատասխան` պատասխանել է.
«Խնդրում եմ ճանապարհ: Ծնողները շատ բան են պատմում, նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը և շարունակեց,- ծննդատները ոչ մի առնչություն չունեն. լավ կլինի՝ դուք կարգ ու կանոնի հետ ծանոթանաք»:

Այն փաստի վերաբերյալ, որ ԱԱԾ-ի 2019թ. նոյեմբերին տարածած հաղորդագրության մեջ իր անունն է հիշատակվել, ասել է՝ «շատ բան է նշվել»:
Դիտարկմանը, որ ամենածանր մեղադրանքն իրեն է առաջադրվել, արձագանքել է հետևյալ կերպ՝ թող առաջադրվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր