Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը          Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»       Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ, բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»    

18 հուն 2020 10:17

Մհեր Սեդրակյանը և Խուճուճ Էդոն իրենց բանդաներով վերադարձել են Հայաստան և զբաղված են իրենց ազդեցության վերականգնմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի համայնքը «նայող» Թոխմախի Մհերը՝ Մհեր Սեդրակյանը, և Խուճուճ Էդոն՝ Էդուարդ Մադաթյանը, հեղափոխությունից հետո իրենց բանդաներով հեռացել էին Հայաստանից: Բայց համարելով, որ իրենց այլևս վտանգ չի սպառնում, հետ են վերադարձել և հիմա իրենց ավելի պաշտպանված են զգում։

Այժմ նրանք զբաղված են իրենց ազդեցության և գործունեության շրջանակի վերականգնմամբ: Հնարավոր զարգացումների ժամանակ նրանք գործելու ոչ մի դժվարություն չեն ունենա, ֆորս-մաժորային ցանկացած զարգացման պատրաստ են՝ արտահերթ ընտրություն կեղծելուց մինչև Էրեբունի համայնքում նոր իշխանությանը ցանկացած վնաս հասցնելը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր