Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

18 հուն 2020 12:53

Քըլըչդարօղլու․ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղորդում է Պուտինը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։

Ընդդիմադիր կուսակցապետը դժգոհությամբ նշել է, որ իր ներկայացրած ուժի կողմից երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչեցված առաջարկները միշտ մերժվել են իշխանությունների կողմից՝ «Դուք ոչինչ չեք հասկանում այս գործից, մենք բոլորից լավ գիտենք» պատճառաբանությամբ։


Քըլըչդարօղլուն նշել է, որ իրենք իշխանություններին առաջարկել են Սիրիայի հարցի համար լուծումներ գտնելու նպատակով Թուրքիայում միջազգային գիտաժողով հրավիրել։ Առաջարկը մերժվել է, բայց ավելի ուշ նմանատիպ հանդիպում կազմակերպվել  է արդեն Պուտինի հրավերով՝ Աստանայում։

«Առաջարկեցինք ստանձնել Լիբիայում երկու կողմերին հաշտեցնողի դերը։ «Ոչ, մենք կբանակցենք միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված օրինական կառավարության հետ»,-ասացին։ Հետո Պուտինը հրավիրեց, ու նրանք Հաֆթարի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին։ Ուրեմն, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ո՞վ է սահմանում՝ Պուտինը։ Ո՞վ է ուղղորդում՝ Պուտինը», - հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր