Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած       ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա    

18 հուն 2020 15:15

Մղկտում եմ, երբ պատկերացնում եմ ընտանիքի վիճակը.Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է

Հասարակական գործիչ Անահիտ Բախշյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը՝ ասելով. «ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է, ԲԱՎԱԿԱՆ Է․․․․․․․ բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցը։
«Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում համոզված եմ ճանաչելով մեր դաժան իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։ Չեմ կարողանում գտնել մխիթարական որևէ խոսք, որն ընդունելի կլիներ, գոնե ինձ համար։ Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է, ԲԱՎԱԿԱՆ Է․․․․․․․ բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։ Մղկտում եմ, երբ պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է»,- ֆեյսբուքում գրառել է Ա.Բախշյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր