Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

23 հուն 2020 16:13

«Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան

Ոստիկանությունը հաստատեց՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի տարածքում կրակոցներ են հնչել։
Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց՝ կրակոցների վերաբերյալ 14։38 ահազագն է եղել։ Այժմ ոստիկանության օպերատիվ խմբերը գտնվում են դեպքի վայրում։
Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում: Ըստ մեր տեղեկությունների՝ ինքնաձիգով զինված անձը մուտք է գործել առաջին հարկ, արձակել կրակոցներ  հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում երկրորդ նախագահի գրասենյակը։ Առաջին հարկում գտնվողներն, ըստ էության պատանդի կարգավիճակում են հայտնվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր