Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

03 փետ 2020 12:27

Պատրաստ ենք նույնիսկ զոհվել հանուն հարազատ Ադրբեջանի

Ինչպես հայտնի է, չինական Ուհանից ադրբեջանցիների տարհանումն իրականացվել է թուրքական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռով։ Հենց սա էլ առիթ է դարձել, որպեսզի Բաքուն եւ Անկարան հերթական անգամ փոխանակվեն անանց վառ սիրո հավաստիացումներով։
Ադրբեջանական ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես շեշտել է, որ սա կրկին ցույց է տալիս թուրք-ադրբեջանական եղբայրությունը, ինչին ի պատասխան էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պարզապես չէին կարող, իրենց քաղաքացիներին տարհանելիս, աչքաթող անել իրենց ադրբեջանցի եղբայրներին։ Ավելին, իրենք պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը զոհել հանուն հարազատ Ադրբեջանի։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր