Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 փետ 2020 14:12

Եվրոպական «հաթաթան» անխուսափելի էր.երկրի վրա ակնհայտ դրսերից «մատ են թափ տալիս

Ստեղծված իրավիճակում եվրոպական «հաթաթան» անխուսափելի էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես կասեր դասականը` Ֆիմա, ես չհասկացա` մեզ գովում են, թե՞ հայհոյում... այս արտահայտությունը բնութագրում է եվոպացիների արձագանքը Հայաստանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Ախր ստեղ են ասել`ասողին լսող է պետք։ Երբ սահմանադրականի շուրջ բոլոլայի սկզբում մենք մեզ ճղում էինք մեջտեղից`ասելով, որ չի կարելի անել քայլեր, որոնք կասկածի տակ կդնեն գործողությունների օրինականությունը երկրում, մեզ չէին լսում, երբ մենք ասում էինք, որ չի կարելի էմոցիաները դարձնել քաղաքական կատեգորիա, մեզ կրկին չէին լսում։
Իսկ հիմա, դուրներս գա, թե չէ, երկրի վրա ակնհայտ դրսերից «մատ են թափ տալիս» եւ, որքանով էլ մենք մեզ համոզենք, որ դա այդպես չէ, միեւնույն է, հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում եվրոպական «հաթաթան» անխուսափելի էր։
Իհարկե, կարելի է ուշադրություն չդարձնել զգուշացումներին եւ վազելով կրկին կանգնել հին քորոցի վրա, բայց պետք է հաշվի առնել, որ չհաշվարկված եւ կասկածելի քայլերը խփելու են ամբողջ երկրին, այսինքն` մեզ բոլորիս»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր