Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

05 փետ 2020 15:58

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ 9-ամյա տղայի նկատմամբ.ականատես է եղել երեխայի տատը

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` 9-ամյա տղա երեխայի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին իր 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:


Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի և մանկավարժի ներկայությամբ և տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ նրա նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ինչպես նաև՝ շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:

Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, ով հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնում ենք նաև, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ քննվել է նաև 2017թ., որի ընթացքում տևական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ:
Նշված քրեական գործը 2019թ. կարճվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր