28-ամյա բժիշկը կորոնավիրուսի դեմ 10-օրյա պայքարից հետո մահացել է հոգնածությունից

Ինչպես պատմում է The Mirror-ը, բժիշկ Ինցզեն աշխատել է Հունանում, որը սահմանակից է վիրուսի բռնկման էպիկենտրոն Հուբեյ նահանգի հետ: Նրա խնդիրն էր ստուգել մարդկանց ինքնազգացողությունը, նրա շուրջօրյա աշխատել է՝ սկսած հունվարի 25-ից:
Փետրվարի 3-ի առավոտյան նա մահացել է սրտի կանգից:
Նրա 29-ամյա քույրն այժմ գտնվում է Ուհանում, որն արդեն 2-րդ շաբաթն է՝ փակ է կարանտինի համար: Աղջիկն իրեն մեղադրում է, որ չի կարողացել ժամանակին լքել Ուհանն ու լինել եղբոր կողքին: