Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 փետ 2020 10:57

Ռոբերտ Քոչարյանի փեսան արտահայտվել է . «Մտքեր հների ու նորերի մասին

Ռոբերտ Քոչարյանի փեսան` Վիգեն Չատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտքեր հների ու նորերի մասին.
     Կարծում եմ, երբ նորաթուխ քաղաքական գործիչները ասում են «չի լինելու վերադարձ հնին» պետք է հստակեցնել՝ ինչ նկատի ունեն։
     Արդեն համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ մասնագիտական, անցած ճանապարհի, փորձառության, արդյունավետության և այլ կարևոր, քաղծառայողին բնորոշ որակների առումով այդ հները շատ ավելի լավն էին։
Հներին մեղադրում էին բյուջեն ուտելու մեջ, հիմա եթե չեն ուտում էտ ավելցուկն ո՞ւր է: Կամ եթե չեն ուտում, ինչո՞ւ են 250 մլն դոլար նոր պարտք վերցնում, այլ ոչ թե՝ չկերածը ծախսում:
     Հներին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, հիմա տեսնում ենք, որ նույն ձև շարունակվում է։
     Հին ԱԺ֊ն օդիոզ դեմքով էր լի, նորը կամ դերասան է, կամ էլ՝ լրագրող։
Փաստորեն՝ ստացվում է, որ ըստ հեղափոխության, հները նորերից տարբերվում են նրանով, որ նորերը ավելի շատ պարգևաճար են ստանում, իսկ հները ավելի փորձառո՞ւ էին:
     Բնականաբար, ասածս բոլորին չի վերաբերում։
Թվարկված արատներն էլ մարդուն են բնորոշ ու միշտ էլ լինելու են, անկախ նրանից հին են, թե նոր։ Այդ արատների դեմ էլ պայքարում են ինստիտուցիոնալ, ոչ թե անհատական։
Հիմա հին ու նորն է կարևոր, թե պրոֆեսիոնալ ու քաղծառայողի այլ որակներին համապատասխան լինելը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր