Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

10 փետ 2020 12:17

Վանաձորում քրեական հեղինակություն է սպանվել

Փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով քրեական հեղինակություն է սպանվել։ Ոստիկանությունից  հայտնեցին, որ փետրվարի 9-ին ահազանգ են ստացել, որ շենքերից մեկի մոտակայքում կրակոցի ձայներ են լսվում և վնասվել են ահազանգողի տան ապակիները։
«Մեկնել է օպերատիվ-քննչկան խումբ։ Նույն օրը՝ ժամը 19։30-ին Վանաձոր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել են երկու քաղաքացիների դիակներ՝ առկա վնասվածքներով։ Ինչպես նաև հրազենային վնասվածքով հիվանդանոց են ընդունվել ևս երկու քաղաքացի։ Հետագայում՝ արդեն 02։10
«Վանաձոր» ԲԿ-ից նորից հաղորդում է ստացվել, որ ձախ բազուկի շրջանի հրազենային վնավածքով իրենց մոտ քաղաքացին բուժօգնություն է ստացել»,- ասացին ոստիկանությունից։
Նրանց փոխանցմամբ՝ այս պահին ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է կատարվում։ Շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
Իսկ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հակտանիշներով, այն է՝ սպանության փորձը, սպանությունը և ապօրինի զենք-զինամթերք պահելը։ 
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված անձանցից մեկը եղել է քրեական հեղինակություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր