ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում          Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան       Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը    

17 փետ 2020 14:24

Ադրբեջանցի լրագրողը կասկածներ ունի, հայկական կողմը միջանցք է բացել, այլապես խոջալուեցիները չէին կարող դուրս գալ

Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը անկախ «Մոնիթոր» պարբերականից,  2005 թվականի փետրվարին 10 օր է անցկացրել Լեռնային Ղարաբաղում եւ նրա հարակից տարածքներում, որը հետագայում ներկայացրել է իր նյութերում եւ հարցազրույցներում։ Նա նաեւ թույլ է տվել իրեն բացահայտ կերպով կասկածել ադրբեջանական պաշտոնական վարկածի իսկությանը, կապված խուջալուեցիների խմբի զոհվելու հետ։ «Մի անգամ, մի քանի տարի առաջ, ես հանդիպեցի խոջալուեցի փախստականների հետ, որոնք ակնհայտ կերպով խոստովանեցին ինձ, որ հայերը, գրոհից դեռ մի քանի օր առաջ բարձրախոսով իրազեկում էին քաղաքացիական բնակչությանը սպասվող գործողության մասին եւ առաջարկում, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հեռանա գյուղից եւ շրջափակումից դուրս գա բացված մարդասիրական միջանցքով մինչեւ Կարկար գետը։ Խոջալուեցիների խոսքերի համաձայն,  նրանք օգտվել են այդ միջանցքից եւ իրապես, հայկական ուժերը կրակ չեն բացել իրենց վրա։
Ադրբեջանական ժող ճակատի ջոկատի որոշ զինվորականներ չգիտես ինչու խոջալուեցիների մի մասին դուրս բերեցին Նախիջեւանիկ գյուղի մոտ, որն այդ պահին գտնվում էր հայերի ասկերանյան ջոկատի մարտիկների հսկողության տակ»։ Ֆաթուլլաեւը գրում է, որ ծանոթանալով տեղանքի աշխարհագրությանը, ինքը կասկած անգամ չունի, որ հայկական կողմը միջանցք բացել է, այլապես խոջալուեցիները չէին կարող պաշարված եւ աշխարհից մեկուսացված վիճակից դուրս գալ։ «Սակայն դուրս գալով շրջափակումից, խոջալուեցիների խումբը չգիտես ինչու, կիսվել է երկու մասի եւ մի մասը ուղղվել է դեպի Նախիջեւանիկ եւ կարծես թե Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինվայլները ոչ այնքան ձգտում էին ազատագրել խոջալուեցիներին, որքան հասնել մեծ արյունահեղության՝ Մութալիբովի պաշտոնանկության ճանապարհին»։ Նույնիսկ ադրբեջանցի լրագրողն է փաստում, որ ակնհայտ է այն, որ «ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան առնվազն ոչ թե Խոջալուի տարածքում, այլ լրիվ այլ տեղ՝ ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնից ոչ հեռու»։  Սա այն դեպքում, երբ ադրբեջանական լրատվամիջոցները վերջին տարիներին այս փաստը անտեսել են, եւ կանխամտածված կերպով կեղծ ինֆորմացիա են տարածել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր