Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 փետ 2020 16:25

Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը փետրվարի 16-ին Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ընթացքող իր համերգը ընդհատել է։
Երգիչը թոքաբորբով է հիվանդ եղել, ինչի հետևանքով՝ երգելիս ձայնը կորցրել է։ Այս մասին գրում է Life.ru-ն:
Վերձինիս փոխանցմամբ,  72-ամյա արտիստը սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած: Ապա վեր է կացել, ներողություն խնդրել հանդիսատեսից և չի կարողացել զսպել հուզմունքը: Վերջինս սկսել է արտասվել հազարավոր երկրպագուների առաջ և բեմից հեռացել է ծափողջյունների ներքո:
Երգիչը ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ելույթից ժամեր առաջ իր մոտ թեթև ընթացող թոքաբորբ են ախտորոշել, սակայն երգիչը որոշել էր հնարավորինս լավ ելույթ ունենալ:

Ավելի ուշ, թվիթերի իր էջում, նա ներողություն է խնդրել տեղի ունեցաի համար և տեղեկացրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր