Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. Փաստ          ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ       Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. Ժողովուրդ    

18 փետ 2020 12:00

Ինչու են գիտնականներն առաջարկում նվազեցնել ինքնաթիռների թռիչքի բարձրությունը

Բրիտանացի և գերմանացի գիտնականները պնդում են, որ եթե ինքնաթիռների գոնե մի մասն ավելի ցածր թռչի, ապա դրա հաշվին կիսով կնվազի ինքնաթիռների վնասակար ազդեցությունը կլիմայի վրա։ Այս մասին իրենց եզրակացությունը Լոնդոնի կայսերական քոլեջի ու Մթնոլորտային ֆիզիկայի գերմանական ինստիտուտի մասնագետները ներկայացրել են Environmental Science & Technology ամսագրում։

Նրանց «բողոքն» այն է, որ որոշ պայմաններում ինքնաթիռները «ինվերսիոն հետք» են թողնում մթնոլորտում։ Խոսքն ինքնաթիռների հետին մասից ձգվող սպիտակ զոլերի մասին է։ Դրանք սառույցի մանր բյուրեղներ են, որոնք վնասակար ազդեցություն ունեն մթնոլորտի վրա։
Սառույցի այդ զոլերը փաստացի «ջերմոցային էֆեկտ» են ստեղծում, որն արգելափակում է արևի ճառագայթները․ դրանք Երկրագնդից արտացոլվելուց հետո չեն հեռանում մթնոլորտից, մնում են Երկրի վրա և կուտակային ջերմություն են գեներացնում։
Այդպիսի սառցահետքեր ինքնաթիռները ստեղծում են հատկապես երեկոյան ժամերին։ Գիտնականները, ըստ այդմ, առաջարկում են այդ չվերթների դեպքում ինքնաթիռների թռիչքի բարձրությունը նվազեցնել, քանի որ օդի ցածր շերտերում այդպիսի էֆեկտ չի առաջանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր