Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

18 փետ 2020 12:17

Ոստիկանությունը երեխայի վաճառքի դեպք է բացահայտել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից մանրամասնում են, որ բացահայտվել են  անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, սպառնալիքի ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, սառը զենք կրելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու և խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և բնակարանային գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր