Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

18 փետ 2020 13:37

Տեսանյութ. Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Արտակ Դավթյան

Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:
«13 զոհերը, որոնց մասին շեշտում եք, դրանցից 4-ը հիվանդության պատճառով են եղել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով: Որոշ զոհերի դեպքում ես թաղմանն եմ մասնակցել, եւ այդ զորամասերում եմ եղել, դրանից չեմ խորշում»,-ասաց նա:



Հարցին, թե ո՞վ է պատասխան տալու զոհերի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք ունենք օրենք, որի առաջ բոլորը հավասար են. եթե մեղավորը կորոշվի դատարանի միջոցով, կպատժվի: Հիմա որեւէ դեպքի հետ կապված պատասխանատու նշանակելը ճիշտ չեմ համարում:
Ծառայողական քննություններ բոլոր դեպերում անցկացվում են, ելնելով ծառայողական քննության արդյունքներից, մենք ունենք եւ կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի եւ պաշտոնից հեռացումներ, եւ զորացրումներ, եւ այլ կարգապահական տույժեր: Ունենք նաեւ խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանությունները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր