Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու          ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում       Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել    

18 փետ 2020 14:19

Հակասահմանադրական պրոցեսին ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ...Դժվար եմ պատկերացնում Վանեյյանի հետ համագործակցությունը

Հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին անձամբ ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչրայանը՝ անդրադառնալով հարցին, թե մասնակցելու է արդյոք հանրաքվեին։
«Սա շատ մեծ հիմարություն է, որ արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համա»,-ասաց նա։



Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նախորդ իշխանությունների հետ կապեր ունեն ՍԴ դատավորները, Լեւոն Քոչարյանը պատասխանեց․
«Իրենք շատ բան են ասում, փորձում են ամեն կերպ արդարացնել, իրավական հիմք տալ այս ապօրինի գործողություններին՝ հիմնականում ամեն անգամ շեշտելով՝ ժողովուրդը սենց, ժողովուրդը նենց, ժողովրդի պահանջն է, որը բացարձակապես սուտ է, որովհետեւ ժողովուրդը նման պահանջ չունի, ժողովուրդը ոչ նորմալ գիտի՝ ՍԴ-ն ինչ ֆունկցիա է իրականացնում, ոչ ՍԴ դատավորներին գիտի, ու դա նորմալ է, որ չգիտի։ Ժողովրդին հուզում է տեսախցիկների հարցը, բալային համակարգը, որոնց պարագոյւմ կարծես թե ժողովրդի ցանկությունը չի հիշատակվում»։
Հարցին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ պատրաստվում են համագործակցել, նա պատասխանեց․ «Ոչ։ Դժվար եմ պատկերացնում նման համագործակցությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր