Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 փետ 2020 11:56

ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի համար նախատեսված 1 միլիոն դրամ նպաստ

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն աջակցելու հարցով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Քաղաքացին տեղեկացրել է, որ երրորդ երեխան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինը:

Նա երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելու խնդրանքով սահմանված ժամկետում դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական ծառայություն, սակայն մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Քաղաքացու պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվում են իրեն տրամադրել փաստաթուղթ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ո´չ երեխան, ո´չ էլ երեխայի ծնողները չեն հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
Պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարություն: Արդյունքում, հարցում է կատարվել ՌԴ իրավասու մարմին՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար և պատասխանի արդյունքներով քաղաքացուն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ` երրորդ երեխայի համար սահմանված չափով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր