էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

19 փետ 2020 15:27

Տուժած ոստիկան.կրակահերթ արձակած անձինք եղել են Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը

«Սասնա Ծռեր- 1» գործով դատական նիստին հարցաքննվում է գործով տուժող՝ ոստիկան Խաչատուր Մուրադյանը՝ դատարանի նախաձեռնությամբ։
Տուժողը շարունակեց պնդել նախկինում տված ցուցմունքը՝ նշելով, որ հերթապահ մասի ուղղությամբ, դռան վրա կրակահերթ արձակած անձինք եղել են Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը։ Նշենք, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր ցուցմունքով նշել էր, որ Բիլյանն այդ տարածքում չի եղել, եւ որ այնտեղ եղել է մեկ այլ գործով ամբաստանյալ Գրիգորյանը։
Տուժողը պնդեց, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը եղել է դրսում՝ հերթապահ մասից դեպի դուրս, երբ Խանդոյանն ու Բիլյանը եղել են ներսում։ Նա պատմեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրը դռան վրա կրակել են 5 անգամ և բացել են դուռը՝ ոտքով խփելով։
«Ես ասեցի ձեզ (ամբաստանյալիներին), որ դուռն այսպես չի բացվում, այլ՝ հատուկ բանալիով։ Ես չեմ կարող դուռ բացել։ Ասեցին՝ ձեն տուր, թող ներսից բացեն։ Ձեն եմ տվել գագիկ Մկրտչյանին և դուռը չեն բացել։ Պավել Մանուկյանն ասել է՝ որ չես բացում, իջի ներքև։ Իջել եմ ներքեև, Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը կրակել են դռան վրա, քացով խփել են դռանը և բացել»,- ասաց տուժողը՝ հավելելով, որ դուռը բացվում է ներս։
Նշենք, որ ամբաստանյալները պնդում են, որ տուժողը ստում է, քանի որ դուռը դեպի դուրս է բացվում, ինչը նշանակում է, որ չեն կարող այն բացել՝ կրակելով և ոտքով խփելով։
Տուժողն իր ցուցմունքն ավելի հստակ և պատկերավոր դարձնելու համար սպիտակ թղթի վրա գծագրումներ կատարեց և դատարանը շարունակեց հարցաքննությունը՝ պատկերի հիման վրա։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:
Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։
Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր